Իրավական10:42, 16 Դեկտեմբեր 2019
Էրդողանը 8 տարում 36 անգամ դատի է տվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին 36 անգամ դատի է տվել 8 տարվա ընթացքում: Էրդողանի բոլոր դատական հայցերի համար հիմք են ծառայել Քըլչդարօղլուի ելույթները, որոնցից շատերի ընթացքում, ըստ Էրդողանի, արվել են իր անձին ուղղված վիրավորական արտահայտություններ, տրվել են սուտ կամ զրպարտիչ տեղեկություններ և այլն:
36 դատավարություններից 15-ը դեռ ընթացքի մեջ են, իսկ 21-ի մասով դատավճիռներն արդեն կայացված են: Դրանցից 18-ը ավարտվել են ի օգուտ ընդդիմադիր կուսակցապետի, մյուս 3-ի մասով վերջինս ստիպված է եղել ընդհանուր առմամբ 20.000 թուրքական լիրա (3.400 դոլար) փոխհատուցում վճարել Էրդողանին:
Նշյալ 3 դատավճիռները Քըլըչդարօղլուն վիճարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |