Հասարակական11:58, 16 Դեկտեմբեր 2019
Ստամբուլում ալևիների տների վրա անհայտ անձինք դրել են X նշանը և գրել «սատկելու ես»
Թուրքիայում անհայտ անձինք հերթական անգամ ռասիստական գրություններ են թողել ալևիների տների պատերին: Այս անգամ դեպքը պատահել է երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: Գազի թաղամասում բազմաբնակարան մի շենքի՝ ալևիներին պատկանող 3 բնակարանների պատերին անհայտ անձիք թողել են «X» նշանն ու «սատկելու ես» գրությունը:
Գրությունը հայտնաբերած նշյալ 3 բնակարանների ալևի բնակիչները դիմել են ոստիկանություն: Վերջիններս եկել ու մատնահետքեր են վերցրել դեպքի վայրից: Այդ գրությունների լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:
Նշենք, որ ալևիները Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին նման գրություններ էին արվել Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում: Անհայտ անձինք ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն էին արել ու թողել «հեռացիր ալևի» գրությունը:
Դեպքի կապակցությամբ Իզմիրի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել: Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզը պնդել էր, որ ռասիզմ պարունակող այդ գրությունը ամենևին էլ կրոնական հողի վրա չի կատարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |