Տնտեսական14:32, 16 Դեկտեմբեր 2019
Թուրքիայում 1 տարում գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 800 հազարով

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է սեպտեմբեր ամսվա գործազրկության տվյալները: Ըստ այդմ՝ ընդհանուր գործազրկությունը կազմել է 13.8 տոկոս: 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 11.4 տոկոս: Քանակական արտահայտմամբ գործազուրկների թիվը 1 տարում աճել է 817 հազարով՝ հասնելով 4 մլն 566 հազարի:
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերյան տվյալները հետևյալն են.
* Ոչ գյուղատնտեսական ոլորտներում գործազրկության մակարդակը կազմում է 16 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ այն ավելացել է 2.9 տոկոսով:
* Թուրքիայում 15 և բարձր տարիքային խմբի շրջանում գործազրկության մակարդակը 2019-ի սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 817 հազարով՝ կազմելով 4 մլն 566.000 մարդ:
* Երիտասարդների (15-24 տարեկան) շրջանում գործազրկությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.5 տոկոսով և կազմել 26.1 տոկոս:
* 15-64 տարիքային խմբում ցուցանիշն աճել է 2.4 տոկոսով՝ հասնելով 14.1 տոկոսի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |