Քաղաքական11:05, 17 Դեկտեմբեր 2019
Պենտագոնի ներկայացուցիչն արձագանքել է Էրդողանի սպառնալիքին
Ամերիկյան կողմն անպատասխան չի թողել Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան փակելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքը։ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել ռուսական «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայությանը։
Պենտագոնի ներկայացուցիչը, ում անունը աղբյուրը չի հրապարակում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի հետ ունեցած կոնֆլիկտային հարցերում ավելի կառուցողական երկխոսություն ձևավորել։
«Թուրքիայում տեղակայված մեր ուժերը մենք գնահատում ենք որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից և ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրի պաշտպանությանն ուղղված մեր երկարամյա պատասխանատվության խորհրդանիշ», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Վերջինս նաև հավելել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի, սիրիական հարցի և այլ վիճահարույց հարցերի պարագայում ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային ավելի կառուցողական դաշտ բերել և երկխոսություն հաստատել։
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական «ATV» հեռուստաընկերության եթերում ելույթ ունեցած Էրդողանը, անդարդառնալով ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, հայտարարել էր, որ Թուրքիան էլ կարող է ԱՄՆ-ի համար փակել Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |