Քաղաքական13:21, 17 Դեկտեմբեր 2019
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Ինջիրլիքին առնչվող Էրդողանի հայտարարությունը
ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել էր, որ ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների՝ իրենք կարող են փակել Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաները:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, ասել է, որ ինքն այդ մասին առաջին անգամ տեղեկացել է մամուլի հրապարակումներից:
«Այդ մասին ավելի վաղ ինձ տեղյակ չի պահվել: Ես էլ առաջին անգամ թերթերից եմ տեղեկացել, այդ պատճառով էլ պետք է պաշտոնակցիս հետ խոսեմ՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ նկատի ունեն և ինչքանով է դա լուրջ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Էսպերը նշել է, որ Քյուրեջիքի բազայի խնդիրը ևս պետք է ՆԱՏՕ-ի հետ քննարկել (Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաներն օգտագործվում են ՆԱՏՕ-ի կողմից):
«Իհարկե, պետք է նշել, որ Թուրքիան ինքնիշխան պետություն է: Այդ պատճառով բնական իրավունք ունեն ՆԱՏՕ-ի կամ այլ օտար զորքերն իրենց տարածքում տեղակայելու կամ չտեղակայելու հարցում: Սակայն եթե լուրջ են իրենց ասածի մեջ, ապա սա արդեն դաշինքի խնդիրն է, դաշինքի նկատմաբ ունեցած պատրավորությունների հետ կապված հարց է»,- նկատել է տվել ԱՄՆ-ի պաշտապանական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Էրդողանը կոշտ էր արձագանքել ԱՄՆ-ի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքիայի նախագահը այդ համատեքստում խոսել էր նաև Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ շեշտելով, որ եթե հարկ լինի, ապա անվարան կփակեն դրանք՝ ելնելով վերաբերմունքի փոխադարձությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |