Ռազմական15:30, 17 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի օդուժը կհամալրվի առաջին մարտավարական դրոնային համակարգերով (Songar)

Թուրքիայի բանակի որոշ ստորաբաժանումներ կհամալրվեն թուրքական արտադրության ինքնաձիգերով համալրված Songar մարտավարական դրոնային համակարգերով:
Թուրքիայի Նախագահականին առնթեր Պաշտպանական արդյունաբերության և «ASİSGUARD» ապրանքանիշն օգտագործող «Asis Elektronik» և «Bilişim Sistemleri» ընկերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել ԶՈՒ-ին 8 դրոնային համակարգ մատակարարելու շուրջ:
Նշվում է, որ Songar մարտավարական անօդաչու թռչող սարքերն օգտագործվելու են Թուքիայի զինված ուժերի՝ «ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում գործունեություն ծավալող» ստորաբաժանումների կողմից:
Ամբոջական համալրումով Songar-ը կարող է օդում մնալ 20 րոպե, թռիչքներ իրականացնել մինչև 3000մ բարձրության վրա: Անօդաչուն կարող է գործել 3կմ շառավղով տարածքում, համալրված է 5.56մմ տրամաչափի ինքնաձիգով, որը մեկ լիցքավորման ժամանակ կրակում է 200 փամփուշտ: Համակարգը զինված է լինելու նաև թիրաքի հեռավորությունը որոշող լազերային չափիչով:
Համակարգը կարող է արձանագրել թիրախային տարածքի տվյալները, վնասազերծել հնարավոր վտանգավոր օբյեկտները, գործողության իրականացումից հետո արձանագրել հասցված վնասները, ինչպես նաև՝ տեսաձայնագրել և իրական ժամանակում հաղորդել տեղեկություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |