Ռազմական11:32, 17 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է Լիբիայի հետ ռազմական համագործակցության հուշագիրը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է «Թուրքիայի և Լիբիայի միջև անվտանգության և ռազմական ոլորտում համագործակցության մասին հուշագիրը», որը ստորագրվել էր երկու երկրների միջև նոյեմբերի վերջին։
Հուշագրի վավերացման հարցը դեկտեմբերի 25-ին քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանում։ Հանձնաժողովի նիստի ժամանակ հուշագրի օգտին են քվեարկել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները։
Իսկ ընդդիմադիր քեմալականների «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP), ինչպես նաև ազգայնական «IYI» կուսակցությունները դեմ են արտահայտվել հուշագրի ստորագրմանը։
Այնուամենայնիվ հուշագիրն ընդունվել է՝ ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի քվեների միջոցով։
Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնման և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։
Փաստացի Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների մոտով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |