Տնտեսական13:16, 18 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի կրոնական գործերի վարչության ծախսերն ավելի շատ են, քան արտգործնախարարութան
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության` 2019թ. 11 ամիսների ընթացքում իրականացրած ծախսերը հասել են 9.6 մլրդ թուրքական լիրայի (1.62 մլրդ դոլար): Այդպիսով 11 ամսում իրականացրած ծախսերի ծավալով կրոնական գործերի վարչությունը առաջ է անցել Թուրքիայի 6 նախարարությունից:
Համեմատության համար նշենք, որ 2019թ. 11 ամսում օրինակ Թուրքիայի արտգործնախարարությունը ծախսել է 3.9 մլրդ լիրա, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` 2.3 մլրդ լիրա, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը` 5.2 մլրդ լիրա, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունը` 6.4 մլրդ լիրա, Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը` 6.5 մլրդ լիրա և առևտրի նախարարությունը` 4.1 մլրդ լիրա:
2019թ. բյուջեով կրոնական գործերի վարչությանը նախատեսված գումարի չափը կազմում էր 10.4 մլրդ լիրա, սակայն ավելի ուշ կրճատվել և դարձել էր 7.4 մլրդ լիրա:
Աղբյուրի փոխանցմամբ` ի հեճուկս այս հատկացված գումարի` կրոնական գործերի վարչությունը 11 ամսում իր ծախսերով գերազանցել է սահմանված գումարի չափը:
2020թ. բյուջեով Թուրքիայի կրոնական գործերի վարչությանը հատկացվելու է 11.5 մլրդ լիրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Հիշեցնենք, որ հիշյալ բանկը Թուրքիայում իր գործունեությունը դադարեցրել էր 2019-ին:
Տնտեսական լուրերի հրապարակմամբ զբաղվող «The Economist» բրիտանական պարբերականը հրապարակել է ամենալավ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |