Հասարակական11:07, 18 Դեկտեմբեր 2019
Թուրքիայում 2019թ. բանտարկվել է 25 լրագրող
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել մասնագիտական աշխատանքների կատարման ընթացքում սպանված, ինչպես նաև ձերբակալված լրագրողների թվի վերաբերյալ:
Նշվում է, որ 2019թ. աշխարհում սպանվել է մասնագիտական գործունեություն ծավալող 49 լրագրող, որից 3-ը կին և 46-ը տղամարդ: Այդ լրագրողներից 20-ը սպանվել են պատերազմական գոտում:
2019թ. ամենից շատ լրագրողներ սպանվել են Սիրիայում և Մեքսիկայում (յուրաքանչյուրում 10 լրագրող):
Զեկույցում ասվում է, որ ընդանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում 941 լրագրող է սպանվել:
«Աշխարհում 2019թ. մասնագիտական գործունեություն ծավալելու պատճառով 389 լրագրող է կալանավորվել, որից 120-ը՝ Չինաստանում: Իսկ Թուրքիայում այս տարի բանտարկվել է 25 լրագրող»,- նշվում է զեկույցում:
Հիշեցնենք, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) 2019թ. կազմած զեկույցում Չինաստանը (48 բանտարկված լրագրող) և Թուրքիան (47 բանտարկված լրագրող) «աշխարհում լրագրողների ամենամեծ բանտ» էր բնութագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |