Հասարակական16:15, 18 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի բանակն այլևս ամենավստահելի կառույցը չէ հանրության համար

«Konsensus» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հետազոտություն է անցկացրել Թուրքիայում՝ պարզելու, թե հանրությունն ամենաշատը որ կառույցին է վստահում:
Արդյունքներից ամփոփումից պարզ է դարձել, որ Թուրքիայի հասարակության համար ամենավստահելի կառույցը օդերևութաբանական ծառայության գլխավոր վարչություն
Նշվում է, որ երկար տարիներ «ամենավստահելի կառույցների» ցանկը գլխավորել է Թուրքիայի զինուժը, իսկ այս տարի ի զարմանս բոլորի` փոխվել է:
Ստորև ներկայացվում է Թուրքիայում ամենավստահելի կառույցների տասնյակը.
1. Օդերևութաբանական ծառայության գլխավոր վարչություն
2. Քաղաքացիական ավիացիա
3. Թուրքիայի զինված ուժեր
4. Պետական հիվանդանոցներ
5. Դպրոցներ
6. Անտառային գլխավոր վարչություն
7. Պետական համալսարաններ
8. Ոստիկանական և անվտանգության ուժեր
9. Համայնքապետարաններ/Քաղաքապետարաններ
10. Պետական հաստատություններ
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում անցկացված համանման հետազոտությունից պարզվել էր, որ հայ հանրությունը ամենաշատը վստահում է բանակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |