Քաղաքական17:36, 18 Դեկտեմբեր 2019
Ըստ թուրք վերլուծաբանի՝ Էրդողանի և Դավութօղլուի միջև լարվածության աճը կլինի անխուսափելի
Թուրքիայի քաղաքական կուլիսներում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նեղ շրջապատում խոսել է իր երբեմնի կուսակիցներ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի գործունեությունից: Էրդողանն ասել է, որ Դավութօղլուն և Բաբաջանը խոսում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) «լեզվով»։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին, մեկնաբանելով այդ տեղեկությունը, նշել է, որ Էրդողանը ցանկացել է ասել, թե որքան շուտ են նրանք յուրացրել ընդդիմության լեզուն։
Սելվին նաև կանխատեսել է, որ Էրդողանի և Դավութօղլուի միջև լարվածության աճը լինելու է անխուսափելի։
«Երբ CHP-ն է խոսում CHP-ի լեզվով հասկանալի է, բայց երբ Էրդողանի նախկին ընկերներն են խոսում այդ լեզվով, Էրդողանի համար շատ ցավալի է»,- ասել է թուրք վերլուծաբանը՝ ակնարկելով, որ այս ամենն Էրդողան-Դավութօղլու-Բաբաջան հարաբերությունների տեսանկյունից անհետևանք չի մնա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |