Քաղաքական12:47, 19 Դեկտեմբեր 2019
Էրդողան. «Իսլամական աշխարհի ճակատագիրը թողնվել է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների քմահաճույքին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Մալազիայում ընթացող իսլամական պետությունների գագաթնաժողովին:
Բացմանը ելույթ ունենալիս Էրդողանը հերթական անգամ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կառուցվածքը՝ ասելով, որ այդ համակարգն արդեն սպառել է իրեն: Էրդողանը նշել է, որ 1.7 միլիարդանոց իսլամական աշխարհի ճակատագիրը չի կարող կախված լինել ԱԽ անդամ 5 երկրների քմահաճույքից՝ ակնարկելով նաև, որ 5-ից որևէ մեկը իսլամական երկիր չէ:
Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Երկրորդ համաշխարհային պատերազի հաղթողների կողմից իրենց շահերը պաշտպանելու նպատակով ստեղծած համակարգը, որը 1.7 միլիարդանոց իսլամական աշխարհի ճակատագիրը ըստ էության թողում է 5 երկրի քմահաճույքին, վաղուց արդեն սպառել է իրեն»:
Էրդողանը խոսել է նաև իսլամական աշխարհի խնդիրների և հնարավորությունների մասին: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իսլամական աշխարհը մեկ տանիքի տակ մեկտեղող հարթակների ամենամեծ խնդիրը կիրառման մեխանիզմների բացակայությունն է:
«Հենց սա է պատճառը, որ դեռ որևէ առաջընթաց չունենք պաղեստինյան հարցում, որ չենք կարողանում կանխարգելել մեր ռեսուրսների վատնումը, չենք կարողանում «Ո՛չ» ասել դավանաբանական տարբերությունների հետևանքով մեր տարածաշրջանի մասնատմանը»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ թեև իսլամական աշխարհը բազմաթիվ հնարավորություններ և բնական պաշարներ ունի, բայց մահմեդականների մի զգալի հատված ապրում է սովի, աղքատության մեջ և գրագիտության պակաս ունի: Վերոնշյալի հարցում իսլամական աշխարհը պետք է իր մեջ փնտրի սխալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |