Մշակութային10:59, 20 Դեկտեմբեր 2019
Ստամբուլում լույս է տեսել «Պատմութիւն Մալաթիոյ հայոց» գրքի թարգմանությունը

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը թարգմանել և հրատարակել է Արշակ Ալպոյաճյանի՝ Մալաթիայի և շրջակա բնակավայրերի հայերի մասին պատմող գիրքը։ Թարգմանությունը կատարել է Սիրվարդ Մալխասյանը։
Գիրքը ներառում է նշված տարածաշրջանի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ «Պատմութիւն Մալաթիոյ Հայոց․ տեղագրական, պատմական և ազգագրական» խորագրով գիրքը հայերեն լույս է տեսել 1961թ․Բեյրութում, այն կազմված է եղել ավելի քան 1500 էջից։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել է, որ գրքում տեղ է գտել նաև իր ընտանիքի պատմությունը։ «Twitter»-ում թուրքերեն գրքի շապիկը հրապարակելով՝ Փայլանը հետևյալ գրառումն է արել․
«Արշակ Ալպօյաճեանի "Պատմութիւն Մալաթիոյ հայոց" գիրքը Մալաթիացի հայերու միութեան աջակցութեամբ հրատարակուեցաւ "Արաս" հրատարակչութեան կողմէ։ Գիրքը, ուր կայ նաեւ ընտանիքիս պատմութիւնը, կարդացի խոր յուզումով։ Ձեր վարձքը կատար...»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |