Քաղաքական12:02, 24 Դեկտեմբեր 2019
Թրամփը մտադիր է չեղարկել ԱՄՆ Սենատի` Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի` Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը կասեցնելու համար, 7 էջից կազմված զեկույց է պատրաստել:
Թրամփը զեկույցում նշել է, որ եթե ընդունվի պատժամիջոցներ սահմանելու որոշումը, ապա Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի են բարելավվելու:
Նշվում է, որ Թրամփը «ընդդիմացել է» նաև թուրքական «Halkbank»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագծին:
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները վերջ կդնեն ԱՄՆ-Թուրքիա զինտեխնիկայի առևտրին և Թուրքիային կդասեն ԱՄՆ-ի համար թշնամի երկրների շարքում:
Թեմայի շուրջ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակը ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղ պահել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է պաշտպանության գերատեսչության բյուջեն, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում: Օրինագիծը, որով 2020թ պաշտպանության բյուջեն կազմել է 738 մլրդ դոլար, նախատեսում է արգելել F-35 ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչպես նաև սահմանել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։ (CAATSA–Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։
Ըստ այդմ՝ օրինագծում նշվել է Թուրքիայի F-35 ինքնաթիռները արտադրական պրոցեսից հանելու անհրաժեշտության մասին:
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում նաև Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող «Թուրքական հոսք գազատարի հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |