Քաղաքական17:09, 25 Դեկտեմբեր 2019
Էրդողանի խոսնակ. «Թուրքիայի անվտանգությունը սկսվում է «Ազգային ուխտի» սահմաններից էլ անդին»
Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել է Սիրիա ու Իրաք ներխուժումների, ինչպես նաև առաջիկայում Լիբիա զորք ուղարկելու համար երկրի իշխանությունների դեմ հնչող քննադատություններին: Քալընը հայտարարել է, որ իրենց համար անհասկանալի են այդ քննադատություններն ու ավելացրել.
«Թուրքիայի անվտանգությունը «Ազգային ուխտի» սահմաններից անդին է սկսվում: Սա կարող է տեսնել Թուրքիայի Հանրապետության պատմությունը իմացող ամեն ոք»:
Քալընն ասել է, որ իրենց պարտականությունն է Թուրքիայի Հանրապետությաշունը բոլոր կողմերից ապահովագրել ու երաշխավորել երկրի բոլոր քաղաքացիների գոյակցությունը խաղաղության, անվտանգության ու կայունության պայմաններում:
«Ստիպված ենք անվտանգության շրջագիծը շատ ավելի լայն տարածքի վրա գծել: Այդ պատճառով էլ մեզ հետաքրքրում են Լիբիայում տեղի ունեցող զարգացումները: Անշուշտ, անհնար է նաև, որ մենք անտարբեր ու անհաղորդ մնանք Սիրիայում, Իրաքում, Բալկաններում, Իրանում, Աֆղանստանում, Կովկասում տեղի ունեցող զարգացումներին»,- ասել է Թուրքիայի նախագահականի խոսնակը:
Հիշեցնենք, որ «Ազգային ուխտ»-ը (Misak-ı Millî), ընդունել է օսմանյան խորհրդարանը 1920թ. հունվարի 28-ին՝ քեմալականների ճնշմամբ։
«Ազգային ուխտի» սկզբունքներ մշակվել էին քեմալականների՝ 1919թ. սեպտեմբերին Սեբաստիայում (Սվազում) կայացած կոնգրեսում։ Ազգային ծրագրի հիմքում ընկած էր «ազգային սահմանի» սկզբունքը, որը պահանջում էր Թուրքիայի տարածք ճանաչել այն բոլոր հողերը, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին Մուդրոսի զինադադարի (1918) կնքման պահին՝ առանց արաբական երկրների։ Ազգային ուխտի համաձայն՝ ներկայիս տարածքից բացի Թուրքիայի մեջ պետք է մտներ Արևմտյան Թրաքիան, Սիրիայի Հալեպ, Դերզոր, Իրաքի Մոսուլ Քերքուք և Սուլեյմանիյե շրջանները, ինչպես նաև Վրաստանի Բաթումի շրջանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |