Հասարակական16:07, 26 Դեկտեմբեր 2019
«Instagram»-ից և «Twitter»-ից ամենաշատ օգտվող երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղում է
Թուրքիան 28 երկրների շարքում 1-ին տեղում է 2019թ․ «Instagram» և «Twitter» սոցիալական հարթակներից օգտվելու հաճախականության ցուցանիշով։ Այս մասին հայտնի է դարձել «Deloitte» ընկերության կատարած հետազոտությանից։ Հետազոտությունն անցկացվել է 6 մայրցամաքների 28 երկրներում և 44․150 քաղաքացու մասնակցությամբ։ Թուրքիայից հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ՝ առցանց (online) հարցաշարեր լրացնելու եղանակով։
Արձանագրվել է, որ Թուրքիայում 2017թ․ համեմատ 6 տոկոսով ավելացել է սոցիալան ցանցերից օգտվողների թիվը։ Ընդ որում՝ բջջային հեռախոս ունեցող յուրաքանչյուր երկու քաղաքացուց մեկը խոստովանել է, որ ամեն օր բջջային խաղեր է խաղում և որոշակի կախվածություն ունի նման խաղերից։ Թուրքիայի քաղաքացիների շուրջ 26 տոկոսը հաստատել է, որ բջջային հեռախոսը չափից շատ օգտագործելն իր մոտ ֆիզիկական ցավերի առաջացման պատճառ է դարձել։ Նշենք, որ այդ ցուցանիշը եվրոպացիների շրջանում կազմում է 7 տոկոս։
Հետազոտության համաձայն՝ Թուրքիայում օգտատերերն ամենից հաճախ օգտվում են «Facebook», «WhatsApp», «Messenger» և «Instagram» հարթակներից։
Ահա ևս մի քանի ուշագրավ փաստ վերը նշված հետազոտության արդյունքներից․
- Թուրքիայում օգտատերերի 45 տոկոսը ինտերնետում առանց կարդալու համաձայնում է շահագործման պայմաններին։
- 31 տոկոսը առցանց գնումները կատարում է բջջային հեռախոսի միջոցով։
- 76 տոկոսը մտածում է, որ կամակերպություններն օգտագործում են իրենց անձնական տվյալները։
- 46 տոկոսը մշտապես կարիք է զգում ստուգել բջջային հեռախոսը (զանգերը, հաղորդագրությունները)։
- 23 տոկոսն օրական առնվազն մեկ անգամ այցելում է «Twitter»։
- 49 տոկոսը օրական առնվազն մեկ անգամ այցելում է «Instagram»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |