Քաղաքական16:24, 26 Դեկտեմբեր 2019
Ռուսաստանն արձագանքել է Լիբիայի հարցի շուրջ Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Լիբիա զորքեր ուղարկելու վերաբերյալ նախագիծը բերելու են խորհրդարանական օրակարգ:
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ երրորդ երկրները չեն կարող նպաստել լիբիական ճգնաժամի հաղթահարմանը:
Նա, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, ասել է.
«Երրորդ երկրների միջամտությունը չի նպաստի ճգնաժամի լուծմանը, սակայն մշտապես գոհունակությամբ են ընդունվում երրորդ երկրների կողմից լուծման ուղիներ գտնելու և խնդրի կարգավորման հարցում հակամարտող կողմերին օժանդակելու նախաձեռնությունները»:
Ըստ Պեսկովի` Ռուսաստանն անհանգստացած է Լիբիայի իրավիճակի համար և կողմ է, որ դադարի արյունահեղությունը, խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետում և խաղաղ ճամապարհով:
Լրագրողի` «Էրդողանը և Պուտինն առաջիկայում հեռախոսազրույց ունենալու՞ են» հարցին ի պատասխան` խոսնակը նշել է, որ դեռևս չի ծրագրվել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է նման զրույց ունենան:
Նա նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները մշտապես կապի մեջ են և հեռախոսազրույցի կազմակերպումը կարող է հաշված ժամեր տևել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |