Տարածաշրջան11:46, 27 Դեկտեմբեր 2019
Սարաջի ուժերը չեն բացառում, որ Թուրքիայից պաշտոնապես ռազմական օգնություն կարող են խնդրել
Թուրքիայում Լիբիայի արտակարգ և լիազոր դեսպան Աբդուրազզաք Մուհթար Ահմեդ Աբդուլքադերը հայտնել է, որ թուրքական զինուժը ներկայությունը Լիբիայում կնսպաստի երկրի կայունությանը և անվտանգությանը։
Դեսպանի խոսքերով, իրենց ուժերը հակաօդային պաշտպանության և փորձի փոխանակման հարցում աջակցության կարիք ունեն։ Նա համոզմունք է հատնել, որ այդ աջակցությունը կնպաստի «Ազգային հաշտության կառավարության» ուժերի գործողություններին (ընդդեմ՝ «Լիբիական ազգային բանակի», որը ղեկավարում է գեներալ Խալիֆ Հաֆթարը-խմբ)։
Խոսելով թուրք-լիբիական հարաբերությունների մասին՝ դեսպանն ընդգծել է, որ Լիբիան Թուրքիայի համար բարեկամական և եղբայրական երկիր է, որն աջակցում է Անկարային նաև Կիպրոսի հիմնախնդրում։
Լիբիայում թուրքական զինուժի հնարավոր տեղակայման մասին խոսել է նաև ՄԱԿ-ի եվ Եվրամիության աջակցությամբ կազմված՝ Ազգային հաշտության կառավարության ներքին գործերի նախարար Ֆեթհի Բաշաղան, նշելով, որ իրավիճակի սրման դեպքում իրենք պաշտոնապես Թուրքիայից ռազմական օգնություն կխնդրեն։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ մեջլիսի աշխատանքները սկսվելուն պես օրակարգ են բերելու Լիբիա ռազմական օգնություն ուղարկելու օրինագիծը:
Նշենք, որ այժմ Լիբիայում երկիշխանություն Է տիրում: Արևելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում Է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ կազմված՝ Ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են չճանաչված լիբիական ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆ Հաֆթարի բանակի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |