Հասարակական16:50, 27 Դեկտեմբեր 2019
Ստամբուլում շուրջ 8000 մարդ ապրում է փողոցում
Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում շուրջ 8.000 անօթևան մարդ կա:
Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի «Երջանկություն» կուսակցության «Լուծում. Ստամբուլի անտուն մարդիկ» զեկույցից: Զեկույցի կազմման համար իրականացված հետազոտությունը տևել է 3 ամիս: Պարզվել է, որ փողոցում ապրողների շարքում կան նաև գործարարների երեխաներ, նախկին դերասաններ ու բարձրագույն կրթությամբ անձիք: Այդ անտունների 90 տոկոսն արական սեռի քաղաքացիներ են:
Անտունների շարքերում կան այնպիսինները, որոնք փողոցում են ապրում 3-4 ամիս, կան նաև 14 տարի շարունակ փողոցում գիշերողներ: Նրանց 65-70 տոկոսն աշխատունակ է, մնացած 30 տոկոսը ժամանակավոր կամ մշտական առողջական խնդիրներ ունի: Անօթևաններիի 70 տոկոսը Թուրքիայի քաղաքացիներ են, 30 տոկոսը՝ օտարերկրացիներ:
Թուրքիայի քաղաքացիություն ունեցողների մեծ մասը Ստամբուլ են գնացել երկրի արևելյան նահանգներից: Օտարերկրացիները հիմնականում մարոկացիներ, ուզբեկներ, պաղեստինի արաբներ ու սիրիացիներ են:
Թուրքական հասարակական կազմակերպությունների հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի ողջ տարածքում անտունների թիվը հասնում է 80-100 հազարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |