Քաղաքական12:13, 30 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի ՆԳ նախարար. «Ոմանք մեջտեղից էլ կիսվեն, պայթեն էլ, մեկ է, Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք»
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է Ստամբուլի ջրանցքի կառուցմանը, որի նախագիծն ի հայտ է եկել 16-րդ դարում՝ սուլթան Սուլեյման 1-ին Փառահեղի կառավարման ժամանակ:
Սոյլուն նշել է, որ 2011թ. Թուրքիայի ժողովուրդն ինքն է որոշել ջրանցք կառուցել: Նկատի ունենալով որոշ ուժերի (Մոնտրոյի կոնվենցիան ստորագրած երկրներին)` ասել է. «Ոմանք մեջտեղից կիսվեն էլ, պայթեն էլ, մեկ է, մենք Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք: 2020թ. ավելի վճռական ենք լինելու: 2023թ. Թուրքիան ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերելու»:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի ջրանցքի նախագծի վերաբերյալ ասել էր. «Ուզեք, թե չուզեք Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք»:
Ջրանցքի նախագծի մշակումը սուլթան Սուլեյմանը հանձնարարել էր հայազգի ճարտարապետ Միմար Սինանին, սակայն պատերազմների պատճառով նախագիծը չէր իրականացվել: Պատերազմական ծախսերը դատարկել էին պետական գանձարանը։
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 15-ին Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեթ Արսլանը ներկայացրել էր Ստամբուլի ջրանցքի նոր երթուղին, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ և նրա նման իրար է կապելու Սև և Մարմարա ծովերը. «Ջրանցքի կառուցման նպատակն աշխարհի ամենաաշխույժ ջրուղիներից Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածության թեթևացումն է, որով տարեկան անցնում է մոտ 50.000 նավ»։
Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ:
Թուրքիայի հարևան երկրներում մտավախություններ կան, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո այդ երկիրը կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |