Հասարակական12:43, 30 Դեկտեմբեր 2019
Զեկույց․ «Թուրքիան հետզհետե վերածվում է դժբախտ մարդկանց երկրի»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) հրապարակել է Թուրքիայի տարբեր ոլորտների վիճակի մասին իր ամենամյա զեկույցը՝ «Պալատական ռեժիմը թուլացնում է Թուրքիան․ միջազգային ինդեքսներում երկիրը հետընթաց է գրանցում» խորագրի ներքո։ Զեկույցի համար հիմք են ընդունվել արդարադատության, կրթության, գենդերային հավասարության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներում շուրջ 40 միջազգային կազմակերպությունների հրապարակած զեկույցները։
CHP զեկույցում մասնավորապես ասված է․ «ԱԶԿ-ի իշխանության օրորք Թուրքիան ժողովրդավարական, տնտեսական, կրթական ու դիվանագիտական ճգնաժամների ու անլուծելի իրավիճակների առաջ է կանգնեցվել, հայտնվել է մի երկրի կարգավիճակում, որտեղ պետկառույցների նկատմամբ վստահությունը նվազել է, իսկ հասարակությունը կորցրել էիր հանգստությունը»։
Փաստաթղթում տեղ են գտել հետևյալ փաստերը․
- «Freedom House»-ի 2019թ․ զեկույցում Թուրքիան հիմնարար իրավունքների ու ազատությունների առումով գնահատվել է որպես անազատ երկիր՝ 100 երկրների ցանկում գրավելով 31-րդ հորիզոնականը։
- Քաղաքական իրավունքների ու ազատությունների առումով Թուրքիան «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) 41 երկրների ցանկում վերջին հորիզոնականում է։
- «Արդարության համաշխարհային ինդեքսում» ըստ իրավունքի գերակայության սկզբունքի Թուրքիան 126 երկրների ցանկում զբաղեցրել է 109-րդ տեղը։ Իսկ հավասար եկամուտներ ուենցող 38 երկրների ցանկում Թուրքիան ըստ իրավունքի գերակայության գրավել է 37-րդ հորիզոնականը։
- Դատական ոլորտի անկախության միջազգային սանդղակում Թուրքիան 2019թ․ գրավել է 104-րդ տեղը, այն դեպքում, երբ 2007թ․ նույն սանդղակում 50-րդն էր։
- Ըստ մամուլի ազատության վիճակի՝ Թուրքիան 2019թ․ 157-րդ հորիզոնականում է, մինչդեռ 2002թ․ 100-րդն էր։
- Միայն OECD երկրների ցանկում ըստ մամուլի ազատության և բազմակարծության չափանիշի Թուրքիան վերջին հորիզոնականում է։
- Չինաստանից հետո Թուրքիան երկրորդն է աշխարհում՝ ըստ կալանավորված լրագրողների թվի։
- Վերջին 4 տարում Թուրքիայում 258 տոկոսով ավելացել է արգելափակված ինտերնետային կայքերի թիվը։
- «Twitter»-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այս սոցիալական հարթակի պաշտոնական էջերից բովանդակություններ հեռացնելու պահանջներ ներկայացնող երկրների շարքում առաջին տեղում Թուրքիան է։
- Ինտերնետի ազատության սանդղակում Թուրքիան 100 հնարավորից հավաքել է ընդամենը 37 միավոր՝ ընդգրկվելով «անազատ» երկրների ցանկում։
- Թուրքիայում գործազուրկների թիվը հավասար է Եվրամիության անդամ 28 երկրների ընդհանուր թվի մեկ երրորդին։
- Թուրքիան 2-րդն է եվրոպական երկրների ցանկում՝ ըստ հարուստների ու աղքատների միջև անհավասարության մեծության։
- Խաղաղության համաշխարհային ինդեքսում Թուրքիան 152-րդն է 163 երկրների ցանկում։
- Բանակի նկատմամբ հանրային վստահության առումով Թուրքիան 2019թ․ զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ 2009թ․ 32-րդն էր աշխարհում։
- 2019թ․ Թուրքիան 16-րդ երկիրն է, որն ամենից շատ է տուժել ահաբեկչությունից։
- 2017թ․ դրությամբ Թուրքիան բնակչության երջանիկ լինելու չափանիշով գրավել էր 69-րդ հորիզոնականը, իսկ 2019թ․-ին նահանջել է տաս կետով՝ հայտնվելով 79-րդ տեղում։
- OECD-ի 41 երկրների շարքում Թուրքիան առաջատար է ամենից շատ խտրականության դրսևորումների թվով։
- Գենդերային հավասարության առումով Թուրքիան 153 երկրների ցանկում 130-րդ տեղում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |