Ռազմական11:14, 10 Հունվար 2020
Թուրքիայի բնակչության 58%-ը դեմ է Լիբիա զորք ուղարկելուն
Թուրքիայի 12 քաղաքներում անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզ է դարձել, որ երկրի բնակչության 58%-ը դեմ է Լիբիա թուրքական զորախումբ ուղարկելուն:
«Ստամբուլի տնտեսական հետազոտությունների» կազմակերպության անցկացրած հարցմանը մասնակցել է 1537 քաղաքացի: Մասնակիցներին տրվել է «Ձեր կարծիքով Լիբիա զորք ուղարկելը ճի՞շտ է» հարցը: Դրական է պատասխանել հարցվածների 34%-ը, բացասական՝ 58%-ը, իսկ 8%-ն էլ դժվարացել է պատասխանել:
Անդրսահմանային հակամարտությունների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանելիս մասնակիցների 75%-ն ասել է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի ու միայն միջնորդական առաքելություն իրականացնի: 15%-ը ճիշտ է համարել հակամարտության մեջ ներգրավվելու և կողմերից մեկնումեկին ռազմաքաղաքական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ երկիշխանություն հաստատված Լիբիայի դեպքում Թուրքիան օգնում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը՝ ընդդեմ Լիբիայի ազգային բանակի:
Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ առաջին փուլով Լիբիա են ուղարկվել 35 թուրք զինվորականներ, որոնք պետք է ուսուցանեն ազգային համաձայնության կառավարության զինված ստորաբաժանումներին ու համակարգեն նրանց գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմական երկխոսության բարձր մակարդակի 16-րդ ժողովը։
Սա առաջին դեպքն է երբ Թուրքիան Եվրամիության և ՆԱՏՕ անդամ երկրի ռազմանավ է մատակարարելու:
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |