Քաղաքական11:50, 14 Հունվար 2020
Տաքսու վարորդ դարձած թուրք լեգենդար ֆուտբոլիստ. «Էրդողանը խլեց ինձնից ամեն ինչ»
Թուրքական ֆուտբոլի պատմության լավագույն դեմքերից մեկը՝ Հաքան Շյուքուրը, իր մարզական կարիերայի ավարտից հետո սկսեց զբաղվել քաղաքականությամբ: Այնուհետև Թուրքիայում սկսեց ենթարկվել քաղաքական հետապնդումների: Ի վերջո, ստիպված եղավ լքել հայրենիքը և տեղափոխվել ԱՄՆ: Շյուքուրն այժմ ապրում է Վաշինգտոնում և աշխատում է որպես տաքսու վարորդ։
«Eurosport»-ը Վաշինգտոնում հարցազրույց է անցկացրել Շյուքյուրի հետ՝ պարզելու, թե ինչպես դասավորվեց թուրքական ֆուտբոլի լավագույն աստղերից մեկի կյանքը։
Ուշագրավ է, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո թուրք ֆուտբոլիստը մտավ քաղաքականություն և դարձավ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ։ Որոշ ժամանակ անց նրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տարաձայնություններ ծագեցին, ինչի հետևանքով նախկին ֆուտբոլիստը լքեց կուսակցության շարքերը։ Դրանից հետո նրա դեմ արշավ սկսվեց և իշխանությունների հրահանգով նրա բանկային հաշիվները սառեցվեցին։ Նման պայմաններում Շյուքյուրը որոշում կայացրեց լքել Թուրքիան և հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ 2016թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Շյուքյուրին թուրքական իշխանությունները սկսեցին մեղադրել երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։
«Ես սկսել եմ աշխատել որպես տաքսու վարորդ, որովհետև ես ոչինչ չունեմ այս աշխարհում,- «Eurosport»-ին պատմել է թուրք ֆուտբոլիստը: - Էրդողանը ինձնից խլեց ամեն ինչ, այդ թվում և իմ խոսքի ազատության իրավունքը։ Նրանք քարեր էին նետում Թուրքիայում իմ կնոջը պատկանող խանութների վրա, իսկ իմ երեխաները հարձակման էին ենթարկվում փողոցներում։ Երբ ես լքեցի երկիրը, իմ հորը կալանավորեցին։ Այն, ինչ ես ունեի առգրավեցին։ Իմ մերձավորները նույնպես ֆինանսական դժվարությունների մեջ ընկան»։
Շատերը կհիշեն լեգենդար թուրք ֆուտբոլիստին, հատկապես երբ նա փայլեց 2002թ. -ին Հարավային Կորեայում և Ճապոնիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Հենց Հաքան Շյուքյուրի և թուրք մեկ այլ ֆուտբոլիստ Հասան Շաշի խաղի փայլուն խաղի արդյունքում Թուրքիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ 3-րդ տեղի համար խաղում պարտության մատնելով տանտերերին՝ Հարավային Կորեայի հավաքականին։
Հիշեցնենք, որ Շյուքյուրն աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակն է: 2002թ. աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում նա 11-րդ վայրկյանին գրավեց Հարավային Կորեայի դարպասը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |