Քաղաքական14:31, 14 Հունվար 2020
Չավուշօղլու. «Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն»
Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց Տրիպոլիի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ հրադադարի պայմանագիր կնքելու։ Հաֆթարի այս քայլը քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն, մասնավորապես ասել է. «Կարևոր չէ, թե ինչ է ասել Հաֆթարը, կարևոր է քաղաքական գործընթացը: Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն: Եթե նա այդպես շարունակի, ապա Բեռլինի գործընթացը որևէ նշանակություն չի ունենա»:
Ավելի ուշ Լիբիական ազգային բանակի հրամանատար Հաֆթարը բացատրել է հրադադարի պայմանագիր չստորագրելու իր պատճառը։ Նա ընդգծել է, որ իրեն առաջարկված փաստաթղթի տարբերակը մերժում էր Լիբիական ազգային բանակի մի շարք պահանջներ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ թեմայի առնչությամբ նշել է, որ Լիբիայում անպայման կարողանալու են հասնել հրադադարի ռեժիմի հաստատման: Նա հույս է հայտնել, որ կդադարի արյունահեղությունը Լիբիայում:
Նշենք, որ հրադադարի շուրջ փաստաթուղթը ստորագրվել է Սարաջի և Գերագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ Միշրիի կողմից: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ հակամարտության կողմերը պայմանավորվել են աշխատանքներ տանել երկրում իրավիճակի կայունացելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում անցկացված բանակցությունների հիմնական հարցերն էին Սարաջի և Հաֆթարի կառավարության միջև հրադադարի համաձայնագիր կնքելու հնարավորությունները:
2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը դադարել էր գործել որպես մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունն է, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |