Հասարակական10:51, 14 Հունվար 2020
Սոցհարցում Թուրքիայում. ո՞ւմ կընտրեիք երկրի նախագահ
Թուրքական «Artıbir» սոցհետազոտությունների կենտրոնը ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու, թե Թուրքիայի քաղաքացիները նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական գործչիցներից ում են նախընտրում ձայն տալ:
Սոցհարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Եթե այս շաբաթ տեղի ունենան նախագահական ընտրություններ, ո՞ւմ կտաք ձեր ձայնը»:
Հարցման մասնակիցների 45.4 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ 34.6 տոկոսը նախապատվությունը տվել է Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուին:
Մասնակիցների միայն 8.6 տոկոսն է նշել, որ նախագահի պաշտոնում տեսնում է քրդամետ ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, որը հիմա բանտում է:
Նշյալ սոցհարցման ժամանակ մասնակիցներին տրվել է նաև Ստամբուլի ջրանցքի կառուցման վերաբերյալ հարց: Նրանց 54.2 տոկոսը դեմ է արտահայտվել ջրանցքի կառուցմանը, իսկ 42.4 տոկոսը՝ կողմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |