Հասարակական16:14, 15 Հունվար 2020
Թուրքիայում հիվանդներին սպասարկում են 6 օտար լեզվով, բայց՝ ոչ քրդերենով
Թուրքիայի հիվանդանոցներում հայտնվել են բազմալեզու պաստառներ, որոնք ծանոթացնում են առողջապահության նախարարության կազմում գործող և այլազգի այցելուների առողջապահական խնդիրներով զբաղվող կենտրոնի գործունեության մասին։ Հայտնի է դարձել, որ նշված կենտրոնը այցելուներին սպասարկում է վեց լեզվով՝ արաբերեն, պարսկերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Սեմրա Գյուզելն անընդունելի է համարել այն հանգամանքը, որ բազմալեզու բժշկական ծառայությունների լեզուների ցանկում տեղ չի գտել քրդերենը։ Պատգամավորը այս հարցը բարձրացրել է Թուրքիայի խորհրդարանում։ Նա պահանջել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայից՝ մեկնաբանել, թե ինչու նախարարությանը կից կառույցի թարգմանիչների ցանկում քրդերենի թարգմանիչ չի ընդգրկվել։
«Մեր տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն քրդերենն է։ Սա խտրական մոտեցում է, որը խոչընդոտում է թուրքերեն չիմացող կամ իրենց մայրենի լեզվով սպասարկվել ցանկացող քրդերին՝ բավարար որակով առողջապահական սպասարկում ստանալու հարցում», - ասված է Գյուզելի գրավոր դիմումի մեջ։
Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե արդյոք առողջապահության նախարարությունը որևէ ուսումնասիրություն կատարել է: Գիտի՞ ինչպես են միմյանց հասկանում թուրքերեն չիմացող քուրդ հիվանդներն և նրանց բժիշկները։
Աղբյուր` demokrathaber.org
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
14:11, 22 նոյ
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
11:59, 22 նոյ
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
18:05, 21 նոյ
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի (Տեսանյութ)
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |