Իրավական10:40, 16 Հունվար 2020
Եգիպտոսում ձերբակալել են թուրքական «Anadolu» գործակալության Կահիրեի գրասենյակի 4 աշխատակցի

Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել այդ երկրում թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության գրասենյակի 4 աշխատակցի: Ձերբակալությունը տեղի է ունեցել «Anadolu»-ի՝ Կահիրեում գտնվող գրասենյակում:
Հաղորդվում է, որ ձերբակալվածներից մեկը Թուրքիայի քաղաքացի է (գործակալության Կահիրեի գրասեյակի ֆինանսական ու կազմակերպչական գործերի պատասխանատու Հիլմի Բալջը): Ոստիկանությունը ձերբակալությունից առաջ խուզարկություն է իրականացրել գրասենյակում, առգրավել աշխատակիցների բջջային հեռախոսներն ու համակարգիչները:
Ձերբակալության ու խուզարկության պատճառը հայտնի չէ, քանի որ այդ մասին Եգիպտոսի պատկան մարմինները դեռևս որևէ հայտարարություն չեն արել:
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Եգիպտոսի ոստիկանության գործողությունները:
«Anadolu գործակալության նկատմամբ իրականացված բռնի գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Եգիպտոսի իշխանությունների անհանդուրժողական վերաբերմունքը մամուլի նկատմամբ և ժողովրդավարության անմխիթար վիճակն այդ երկրում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ թուրքական կողմը սպասում է գործակալության ձերբակալված աշխատակիցների անհապաղ ազատ արձակմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |