Քաղաքական17:19, 16 Հունվար 2020
Էրդողան. «Թուրքիան Լիբիայի համար մոբիլիզացնելու է իր ողջ հնարավորությունները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփելով 2019թ. անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումներին:
Էրդողանի խոսքով` Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունները մի սցենար է, որի նպատակն է Թուրքիային բանտարկել իր սահմանների մեջ:
Նա նշել է, որ Թուրքիան այդ խաղը վիժեցրել է՝ նախ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության», ապա նաև Լիբիայի հետ պայմանագրեր ստորագրելով:
Թուրքիայի նախագահը հիշեցնելով Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ «Ծովային տարածքների սահմանագծման մասին փոխմբռման հուշագիրը», ասել է.
«Առանց Թուրքիայի և Լիբիայի թույլտվության՝ իրավական տեսանկյունից այլևս անհնար է երկու երկրների ծովային սահմաների միջև ընկած շրջանում հորատման և որոնողական աշխատանքներ իրականացնել: 2020թ. այս տարածքների համար արտոնագրեր կտրամադրենք և արագ տեմպերով որոնողական ու հորատման աշխատանքներ կսկսենք: Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա՝ այդ երկրի օրինական կառավարության տապալումը կանխելու և կայունություն ապահովելու համար: Թուրքիայի անվտանգությունը նրա տարածքներից դուրս է սկսվում և հենց այս գաղափարը նկատի ունենալով մենք կշարունակենք մոբիլիզացնել մեր բոլոր հնարավորությունները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |