Քաղաքական10:43, 16 Հունվար 2020
Թուրքիայում Եգիպտոսի գործերով ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ և բողոք հայտնել
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության Կահիրեի գրասենյակի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ Թուրքիայում Եգիպտոսի գործերով ժամանակավոր հավատարմատար Քեմալեթթին Էրույգուրին կանչել են արտգործնախարարություն:
Նշենք, որ հունվարի 15-ի երեկոյան Եգիպտոսի ոստիկանները մտել են «Anadolu» լրատվական գործակալության Կահիրեի գրասենյակ և բերման ենթարկել 4 աշխատակցի, որոնցից մեկը եղել է Թուրքիայի քաղաքացի:
Թուրքիայի արտգործնախարարությունը տեղի ունեցածի կապակցությամբ իր բողոքն է հայտնել ժամանակավոր հավատարմատարին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր հայտարարությունը, որով Թուրքիան Եգիպտոսի ուժայինների այդ քայլը որակել էր թուրքական մամուլի դեմ ուղղված «ոտնձգություն և ահաբեկում»: Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել «Anadolu»-ի աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ 2013թ. ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |