Իրավական10:52, 17 Հունվար 2020
Եգիպտոսն ազատ է արձակել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալության լրագրողին

Հունվարի 15-ի երեկոյան Եգիպտոսի ոստիկանները մուտք էին գործել Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության Կահիրեի գրասենյակ և բերման ենթարկել 4 աշխատակցի, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի, գրասեյակի ֆինանսական ու կազմակերպչական գործերի պատասխանատու, լրագրող Հիլմի Բալջըն էր:
Եգիպտոսի ոստիկանության կողմից ազատ արձակվելուց հետո Բալջըն հունվարի 17-ի առավոտյան Կահիրեի օդանավակայանից մեկնել է Ստամբուլ:
Թուրքական աղբյուրը չի հայտնում եմ, թե իրավապահները գործակալության մյուս 3 աշխատակիցներին պահում են անազատության մեջ, թե ազատ են արձակել:
Ստամբուլի օդանավակայանում Բալջըին ծաղիկներով են դիմավորել «Anadolu»-ի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ «Anadolu» լրատվական գործակալության Կահիրեի գրասենյակի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ Թուրքիայում Եգիպտոսի գործերով ժամանակավոր հավատարմատար Քեմալեթթին Էրույգուրին կանչել էին արտգործնախարարություն:
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր հայտարարությունը, որով Անկարան Եգիպտոսի ուժայինների այդ քայլը որակել էր թուրքական մամուլի դեմ ուղղված «ոտնձգություն և ահաբեկում»: Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել էր անհապաղ ազատ արձակել «Anadolu»-ի աշխատակիցներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |