Հասարակական15:26, 20 Հունվար 2020
Ստամբուլի քաղաքապետը Դինքի սպանության տարելիցի օրը ցավակցական գրառում է արել
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, ցավակցական գրառում է արել:
«Twitter» միկրոբլոգի իր էջում արած գրառման մեջ քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունից ընտրված քաղաքապետը մասնավորապես նշել է.
«Հրանտ Դինքը մի մարդ էր, ում սրտում ու խոսքում խաղաղություն կար: Նա հետաքննություն սիրող լրագրող էր: Մեզանից հեռացավ մեր պատմության ու երկրի համար շատ ցավալի ձևով: Ամեն անգամ նրա անունը լսելիս այդ ցավը վերապրում ենք: Հարգանքով եմ նրա հիշում, թող հոգին լույս դառնա»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան մուտքի մոտ Օգյուն Սամաստի արձակած հրազենային կրակոցից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |