Հասարակական13:45, 20 Հունվար 2020
20 տարի անց Ստամբուլում գերեզմանի համար տեղ չի գտնվելու
Ստամբուլում մեկ օրվա ընթացքում միջին հաշվով 220 մարդ է մահանում: Տարեկան այդ թիվը միջինը հասնում է 77.000-ի, որի 30 տոկոսն է միայն հուղարկավորվում Ստամբուլից դուրս:
2019թ. Ստամբուլում մահացածների թիվը եղել է 76.218: Նրանցից 22.431-ին հուղարկավորել են Ստամբուլի նահանգի սահմաններից դուրս, իսկ 866-ի աճյունը տեղափոխել արտասահման:
Թուրքական «Milliyet» թերթի թղթակից Գյուլդեն Չոքթանը հարցազրույց է արել Ստամբուլի գերեզմանատների հարցերով վարչության պետ Այհան Քոչի հետ: Վերջինս նշել է, որ միայն Ստամբուլում ամեն տարի պետք է գալիս շուրջ 250 հեկտար գերեզմանային տարածք:
«Գուցե առաջիկա 3-5 տարում որևէ խնդրի հետ չառնչվենք, բայց 20 տարի հետո, իսկապես, Ստամբուլում գրեթե հնարավոր չի լինելու հուղարկավորության համար տեղ գտնել: Այս հարցի լավագույն լուծումն է. աճյունները տեղափոխել երկրի արևելյան շրջաններ», -ասել է Քոչը:
Նշվում է, որ Ստամբուլի գերեզմանների գները սահմանված են ավագանու կողմից: Ըստ այդմ` ամենից շատ պահանջարկ ունեցող գերեզմանների գինը 34.000 թուրքական լիրա է (2մլն 765.000 դրամ), 2-րդ կարգի գերեզմանների արժեքը` 14.000 լիրա (1մլն 139.000 դրամ), 3-րդ կարգի գերեզմանների արժեքը` 4.500լիրա (366.000դրամ), իսկ 4-րդ կարգինը` 100 լիրա (8200 դրամ):
Ստամբուլում կրոնական փոքրամասնությունների գերեզմանների գինը 7.500 թուրքական լիրա է (610.000 դրամ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |