Քաղաքական17:51, 20 Հունվար 2020
Մակրոն. «Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն»
Հունվարի 19–ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։
Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս–Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին ելույթ ունեցած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն:
«Ստիպված եմ ասել, թե ինձ ինչքան է անհանգստացնում սիրիացի և օտար զինյալներ ուղարկելը Տրիպոլի: Պետք է վերջ դրվի սրան: Նրանք, ովքեր կարծում են, որ օգուտ են ստանալու դրանից, չեն էլ գիտակցում, թե ինչ ռիսկի տակ են դնում իրենց ու մեզ»,- ասել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան Սիրիայում իր հովանավորյալ զինյալ խմբերին ուղարկում է Լիբիա՝ նրանց Թուրքիաի քաղաքացիություն տալու կամ բարձր աշխատավարձի դիմաց: Այս լուրերը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիան պաշտոնապես հայտնել է միայն 35 թուրք զինվորականների Թրիպոլի ուղարկելու մասին: Ըստ հայտարարության՝ նրանք պետք է համակարգեն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության զինված ուժերի գործողությունները՝ ընդդեմ Լիբիայի ազգային բանակի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |