Տարածաշրջան15:58, 22 Հունվար 2020
Չավուշօղլու. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կկատարի Սիրիայում ստանձնած իր պարտավորությունները»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Շվեցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) «Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի աշխարհաքաղաքական պատկերը» խորագրով բաց նստաշրջանում:
Չավուշօղլուն նշել է, որ խնդիրներն ու ճգնաժամերը ոչ միայն պետք է կառավարել, այլև դրանց լուծմամբ զբաղվել:
Համաժողովի մոդերատոր Բորգ Բրենդիի` Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան` Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ վեճեր ունի Ղրիմի «անօրինական անեքսիայի», Վրաստանի և Ուկրաինայի հարցերում:
Չնայած բոլոր այդ խնդիրներին՝ Թուրքիայի արտգործնախարարը նկատել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ միասին աշխատում է լուրջ ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ, ինչպիսիք են` Սիրիայի և Լիբիայի հարցերը:
Նրա փոխանցմամբ` երկկողմ փոխգործակցության շնորհիվ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացել են կանխել Սիրիայի Իդլիբ նահանգում հումանիտար ճգնաժամը, սակայն ընդգծել, որ դա դեռ չի նշանակում, թե Իդլիբում իրավիճակը լարված չէ:
«Ակնկալում ենք, որ Սիրիայի վարչակարգի երաշխավոր հանդիսացող Ռուսաստանը կկատարի հրադադարի հարցում իր ստանձնած պարտավորություններին: Բեռլինում մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան) այս մասին կրկին հիշեցրել է Պուտինին»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |