Հասարակական11:27, 23 Հունվար 2020
Անկարայում 4 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Անկարա նահանգի Աքյուրթ շրջանում վաղ առավոտյան 12 րոպե ընդմիջումով իրարահաջորդ երկրաշարժեր է գրանցվել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3.8 և 4.5 բալ:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 23-ի վաղ առավոտյան, տեղի ժամանակով 06:42-ին և 06:54-ին:
Թուրքական մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` Աքյուրթում 3-4 բալանոց ևս երկու երկրաշարժ է գրանցվել տեղի ժամանակով` 08:55-ին և 09:12-ին:
Աքյուրթի համայնքապետ Հիլալ Այըքը հայտնել է, որ նախնական տվյալների համաձայն` ստորգետնյա ցնցումների հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |