Հասարակական14:36, 23 Հունվար 2020
Թուրքական դասագրքում գլխաբաց կանայք միշտ «վատն» են, գլխաշորովները՝ «լավը»

Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ուսուցիչներին ուղեցույց–գրքեր է բաժանել, որոնցում տեղ գտած նկարազարդումները որոշակի կանխակալ վերաբերմունք են ձևավորում գլխաբաց և գլխաշորով կանանց նկատմամբ։ Բնական աղետների, ահաբեկչության, սեռական բռնության, շահագործման և այլ խնդիրների կանխարգելման և սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում նախապատրաստված գիրքը, փաստորեն, կոնկրետ քարոզչական նպատակներ է հետապնդում։
Մասնավորապես, դրական դերում հանդես եկող կանայք գրքում պատկերվել են գլխաշորով, իսկ բացասական կերպարները՝ գլխաբաց։ Օրինակ՝ երեխաներին վատ վերաբերվող կանայք, փողոցում երեխային համբուրել փորձող անծանոթները նկարվել են գլխաբաց կնոջ տեսքով, այն դեպքում, երբ երեխային բուժող բժշկուհին, նրա մասին հոգ տանող գորովալից մայրը միշտ գլխաշորով են։
Թուրք սոցաշխատող Բյուլենթ Իլիքի կարծիքով Թուրքիայի կրթության նախարարությունը արդեն երկար ժամանակ նպատակաուղղված կերպով նման քաղաքականություն է վարում։ Պատասխանելով հարցին, թե արդյոք նման պատկերները երեխաների մոտ կարող են այն համոզմունքը ստեղծել, որ գլխաշորով կանայք բարի ու լավն են, իսկ գլխաբաց կանայք՝ չար ու վատը, Իլիքը նշել է․ «Երեխայի մոտ անմիջապես նման համոզմունք չի ձևավորվի, բայց պարբերաբար կրկնվելու դեպքում այդ ընկալումը կարող է ամրապնդվել։ Սա համակարգված ձևով, քայլ առ քայլ գործի դրվող գործընթացի մի մասն է։ Չի կարելի ասել, թե սա անողները լավ մտադրություն ունեն։ Կրթության նախարարությունն արդեն շատ երկար ժամանակ է համառորեն շարունակում է իր այս քաղաքականությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |