Հասարակական16:35, 28 Հունվար 2020
Թուրքիայում տարեցտարի աճում է բնակիչների կախվածությունը հակադեպրեսանտներից
Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ նյարդային համակարգին միտված դեղամիջոցների օգտագործումն այս երկրում տարեցտարի աճում է։ Մասնավորապես 2018թ․ այս խմբի դեղամիջոցները ըստ օգտագործման հաճախականության երրորդ տեղում են երկրում։
Եթե 2017թ․ Թուրքիայում ընդհանուր առմամբ վաճառվել էր նյարդային համակարգի համար նախատեսված 298․4 մլն տուփ դեղամիջոց, ապա 2018թ․ այդ ցուցանիշն ավելացել է 10 միլիոնով՝ հասնելով 308 միլիոնի։ Համեմատության համար նշենք, որ 2013թ․ այս խմբի դեղամիջոցներից Թուրքիայում սպառվել էր ընդհանուր 258․5 մլն տուփ։ Այլ կերպ ասած՝ վերջին հինգ տարում դրանց սպառումն ավելացել է 19 տոկոսով։
Առողջության նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիայում ամենից շատ օգտագործվող դեղամիջոցների ցանկում առաջին տեղում ստամոքսաղիքային համակարգին և նյութափոխանակությանն ուղղված դեղամիջոցներն են։ 2013թ․ այս խմբի դեղամիջոցներից վաճառվել էր 280․6 միլիոն տուփ, իսկ 2018թ․՝ 398․7 մլն։ 2018թ․ ամենաշատ սպառվող դեղամիջոցների ցանկում երկրորդ տեղում շնչառական համակարգի բուժմանն ուղղված դեղամիջոցներն են, որոնց սպառումը 2018թ․ կազմել է 329․8 մլն տուփ (իսկ 2013թ․՝ 263․8 մլն տուփ)։
Ընդհանուր առմամբ 2018թ․ Թուքրիայում սպառվել է 2 մլրդ 351 մլն 200․000 տուփ դեղ։ Հաշվի առնելով Թուրքիայի բնակչության թիվը՝ 82 մլն, յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 28․6 տուֆ դեղ։ Նշենք, որ 2017թ․ այդ ցուցանիշը կազմել էր 28 տուփ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |