Քաղաքական17:58, 29 Հունվար 2020
Թուրքիայի նախկին վարչապետ. «Երուսաղեմը Պաղեստինի հավերժական մայրաքաղաքն է»
Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ճանապարհային քարտեզին, որը վերաբերում է իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը:
Դավութօղլուն, անդրադառնալով Երուսաղեմը Իսրայելի տարածքում ընդգրկող նոր քարտեզին ու Իսրայելի շահերի տեսանկյունից կազմված կարգավորման պլանին, ասել է.
«Երուսաղեմը մուսուլմանների պատիվն է, Աբրահամյան ավանդույթի վայրն ու Պաղեստինի հավերժական մայրաքաղաքը: Թրամփը և Իսրայելը, որոնք անտեսում են այս բացահայտ ճշմարտությունը, առանց պաղեստինցիների ու մուսուլմանների հետ խորհրդակցելու կազմել են այսպես կոչված խաղաղության պլանը, որը, սակայն, իրականում ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու լարվածության սերմերն է ցանում»:
Դավութօղլուի խոսքով՝ հիշյալ պլանը, որը կազմվել է իսլամական աշխարհի քաղաքական անկատարությունից օգտվելով, երբեք չի ընդունվելու:
«Առանց ալ-Աքսայի մզկիթի և Պաղեստինը առանց Երուսաղեմի հասկացությունների վրա չի կարող խաղաղություն կառուցվել»,- ասել է Թուրքիայի նախկին վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |