Հասարակական11:50, 29 Հունվար 2020
Թուրքիայում 120 տարում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 86․000 մարդ
Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 1900-2019թթ․ երկրի տարածքում մահվան և խոշոր ավերածությունների պատճառ դարձած 240 հզոր երկրաշարժ է գրանցվել։ Իսկ 4-ից 7․9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերի ընդհանուր թիվը կազմել է 18․687։ Ընդհանուր առմամբ վերջին 120 տարում երկրաշարժերի զոհ է դարձել 86․497 մարդ՝ ներառյալ 2020թ․ հունվարի 28-ին Էլազըղում տեղի ունեցած երկրաշարժի 45 զոհերը։
Յուրաքանչյուր տարի Թուրքիայում միջինում երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունենում, որոնք մահվան և ավերածությունների պատճառ են դառնում։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր չորս օրում Թուրքիայում գրանցվում է 4- 4․9 մագնիտուդ ուժգնությամբ առնվազն մեկ երկրաշարժ, յուրաքանչյուր ամիս՝ 5-5․9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, ամեն տարի՝ 6-6․9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, իսկ յուրաքանչյուր 6 տարում՝ 7-7․9 մագնիտուդ ուժգնությամբ մեկ երկրաշարժ։
Ներկայացնում ենք վերջին հարյուրամյակում Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ցանկը․
1939թ․ դեկտեմբերի 27-ին Էրզինջանում տեղի ունեցած 7․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 33․000 մարդու կյանք է խլել, ևս 10․000 քաղաքացի վիրավորվել է։
1942թ․ Էրբաայում (Թոխաթի նահանգ) գրանցված 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին զոհ է գնացել 3․000 մարդ։
1943թ․ նոյեմբերի 26-ին 7․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սամսունի Լադիկ շրջանում։ Երկրաշարժի հետևանքով տարածքի շինությունների 75 տոկոսն ավերվել է, զոհվել է 2․300, վիրավորվել՝ 5․000 քաղաքացի։
1966թ․ Մուշի Վարթո շրջանում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել։ Մեկը՝ մարտի 7-ին, որին զոհ է գնացել 14 մարդ, երկրորդը՝ օգոստոսի 19-ին, որի հետևանքով 2․400 մարդ զոհվել է, 5000-ը՝ վիրավորվել։
1976թ․ նոյեմբերի 24-ին Վանի Մուրադիե շրջանում տեղի է ունեցել 7․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 3․840 մարդ, 500 հոգի վիրավորվել է, ավերվել է շուրջ 10․000 շենք և շինություն։
1999թ․ օգոստոսի 17-ին Քոջաելիի Գյոլջյուք շրջանում գրանցվել է 7․4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, զոհերի թիվը կազմել է 18․000, վիրավորներինը՝ 20․000։ Նույն թվականի նոյեմբերի 12-ին 7․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել Դյուզջեում։ Զոհվել է 710, վիրավորվել՝ 2․678 մարդ։
2011թ․ հոկտեմբերի 23-ին Վանի Թաբանլը շրջանում գրանցված 7․2, իսկ նոյեմբերի 9-ին Էդրեմիթ շրջանում գրանցված 5․6 մագնիտուդ ուժնությամբ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը կազմել էր 644, շուրջ 2․000 հոգի վիրավորվել էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |