Հասարակական11:11, 30 Հունվար 2020
Բողոքի ակցիա Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության առջև

Ստամբուլում «Իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ Պաղեստինի բարեկամներ» խումբը բողոքի ակցիա է իրականացրել ԱՄՆ-ի հյուպատոսարանի առջև:
Նրանք իրենց բողոքն են արտահայտել պաղեստինաիսրայելական հակամարտության շուրջ հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած «Դարի գործարքի» դեմ:
Ցուցարարները պաստառներ են պարզել` «Թող փլուզվի սիոնիստական Իսրայել պետությունը», «Իմպերիալիստական և սիոնիստական պլանը` 100-ամյա դիմակայությունն ավարտվելու է» գրություններով:
Խմբի անդամներից մեկը լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև ամեն տեսակ հարաբերություններին պետք է վերջ տրվի, ինչպես նաև ավելի շատ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Իսրայելի դեմ:
Հիշեցնենք, որ Թրամփի նախագծի համաձայն՝ Երուսաղեմը լինելու է Իսրայելի անբաժան մայրաքաղաքը, իսկ Իսրայելի ինքնիշխանությունը տարածվելու է Հորդանան գետի արևելյան ափի մի մասի նկատմամբ: Թրամփը Պաղեստինին առաջարկել է սեփական մայրաքաղաքն ունենալ Արևելյան Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ն «հպարտորեն» դեսպանատուն կբացի: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ համաձայնության դեպքում Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրումներ անել:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ապագա Պաղեստին պետությունը ձևավորվելու է այնպես, որ այն վտանգ չի ներկայացնելու Իսրայելի անվտանգությանը, և որ այնտեղ չեն գործելու ահաբեկչական կառույցներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |