Հասարակական12:04, 01 Փետրվար 2020
Երկրաշարժից քանդվել է Դիարբեքիրի հայկական կիսավեր եկեղեցու կամարների մի մասը

Դոկտոր Խաչիկ Մուրադյանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով քանդվել է Դիարվեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցու կամարների մի մասը:
Գրառմանը կից Մուրադյանը ներկայացրել է մի լուսանկար, որն իր հաղորդմամբ ստացել է տեղացի մի բարեկամի կողմից, ով չի ցանկացել իր անունը հանրայնացնել:
Մասնակի փլուզումը տեղի է ունեցել հակառակ այն բանի, որ եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից մոտավորապես 75 մղոն հեռու է գտնվում։
«Ասպարեզի» հաղորդմամբ՝ Մուրադյանը հիշեցրել է, որ եկեղեցին արդեն տասնամյակներ ի վեր քիչ-քիչ քանդվում է գանձագողերի գործողությունների հետևանքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |