Հասարակական14:09, 01 Փետրվար 2020
Թուրքիան սկսել է Չինաստանում գտնվող իր քաղաքացիների տարհանումը

Չինաստանում բռնկված կորոնովիրուսի տարածման օջախ հանդիսացող Ուհան քաղաքից Թուրքիայի քաղաքացիները տարհանվել են Թուրքիայից ուղարկված հատուկ ինքնաթիռով։ Մինչ թռիչքը թուրքական Habertürk լրատվակայքը ուղիղ միացմամբ կապ է հաստատել Ուհանի օդանավակայանում գտնվող թրքուհի Նեսլիհան Չիմենի հետ, ով չինացի ամուսնու և երեխայի հետ սպասում էր Թուրքիա տեղափոխվելուն։
Չիմենը պատմել է, որ Չինատանի իշխանությունները երկար ժամանակ թույլ չէին տալիս չինական անձնագիր ունեցող քաղաքացիներին ու նրանց երեխաներին մեկնել երկրից։ Միայն նախօրեին նաև Թուրքիայի դեսպանատան ջանքերով հնարավոր է եղել նման թույլտվություն ստանալ Թուրքիայի այն քաղաքացիներին ընտանիքների համար, որոնք ամուսնացած են չինացիների հետ։ Ընդհանուր առմամբ Ուհանից տարհանվել է 25 թուրքական ընտանիք։
Նեսլիհան Չիմենն իր ընտանիքի հետ Չինաստան էր մեկնել ընդամենը 13 օր առաջ։ Նրա խոսքով՝ Ուհանում իրավիճակը հատկապես քաոսային էր դարձել հունվարի 21-22-ին, իսկ 23-ին քաղաքում կարանտին էր հայտարարվել, և այն ուրվական-քաղաքի էր վերածվել։ Թուրքիայի քաղաքացին ընդգծել է, որ համաճարակի պատճառով առաջացած դրությունն այս պահին շատ ավելի սարսափելի է, քան կարելի է պատկերացնել լրատվամիջոցներից ստացվող տեղեկությունների հիման վրա։
Ուհանից տարհանվող Թուրքիայի քաղաքացիներին նախապես զգուշացրել են, որ Թուրքիայում ևս նրանք առնվազն 14 օր մեկուսացված և բժշկական վերահսկողության տակ են լինելու։ Նրանք առանց վարանելու համաձայնել են՝ ցանականալով պահ առաջ հեռանալ «ուրվական քաղաքից»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |