Քաղաքական15:30, 03 Փետրվար 2020
Էրդողանի փեսան կարող է փոխարինել Էրդողանին իշխող կուսակցության նախագահի պաշտոնում
Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ երկրի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարանջատելու է «երկրի նախագահի» և «կուսակցության նախագահի» պաշտոնը: Եվ այս կապակցությամբ թուրքական որոշ աղբյուրներ հայտնում են, որ իշխող կուսակցության նախագահի պաշտոնի հավանական թեկնածու է Էրդողանի փեսա, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր «Demokrat Haber» թերթը, հղում անելով անանուն թերթի:
Նշվում է, որ նախարար Ալբայրաքն իշխող կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու համար է վերջին շաբաթների ընթացքում հաճախակիացրել իր այցերը Թուրքիայի արևելյան շրջաններ:
Մյուս կողմից էլ խոսվում է մեկ այլ սցենարի մասին, որ կայանալիք ընտրություններից 1.5 տարի առաջ հնարավոր է անցողիկ շեմը իջեցվի 7 կամ 5 տոկոսի:
Աղբյուրի փոխանցմամբ` այս սցենարն էլ կարող է իրագործվել, որպեսզի կարողանան կանխել ընդդիմության ավելի լայն ճակատի` դաշինքի հնարավոր ձևավորումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |