Տարածաշրջան18:02, 03 Փետրվար 2020
Թուրքիայում կառուցվում է երկկողմանի ամենամեծ թունելը Եվրոպայում

Թուրքիայի Հաղորդակցության և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ Սև ծովի արևելյան ափը Մերձավոր Արևելքին, Կովկասին և Իրանին կապող պատմական «Մետաքսի ճանապարհի» վրա գտնվող հսկայական թունելի շինարարական աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում։
«Ziganan» որպես երկկողմանի թունել՝ ունենալու է 14.5 կմ երկարություն։ Այս ցուցանիշով այն առաջին տեղն է զբաղեցնելու Եվրոպայում և երկրորդը՝ ամբողջ աշխարհում։
Նախարար Թուրհանը նշել է, որ ներկա պահին շինարարական աշխատանքներն ընթանում են Տրապիզոնի հատվածում։ Ըստ նրա հաղորդած տեղեկությունների՝ թունելի հորատման աշխատանքների 65%-ը և բետոնապատման 45%-ն արդեն իրագործվել են։
Այս թունելը նպատակ ունի բարելավել հատկապես Տրապիզոն-Գյումուշհանե-Էրզրում հատվածի երթևեկությունը և, շրջանցելով քաղաքային երթևեկությունը, բեռնաթափել այն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |