Հասարակական11:20, 04 Փետրվար 2020
Թուրքիան մինչև մարտ չի ընդունի ավիաչվերթներ Չինաստանից
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ փետրվարի 5-ից մինչև ամսվա վերջ Թուրքիան կդադարեցնի Չինաստանից եկող ավիաչվերթները։
Նախարարը նշել է, որ Չինաստանի Ուհան քաղաքում սկիզբ առած մահացու կորոնավիրուսը առաջիկայում կարող է հասնել իր տարածման և վնասակարության գագաթնակետին, ուստի տվյալ որոշոււմն ընդունվել է վարակի՝ Թուրքիա ներթափանցումը կանխելու համար։ Քոջան հավելել է, որ փետրվարի վերջին նոր որոշում կկայացվի՝ վերսկսե՞լ թռիչքները, թե՞ ոչ։
Թուրք նախարարը նաև տեղեկացրել է, որ այս պահին Թուրքիայում բժշկական վերահսկողության տակ է գտնվում Չինաստանից տարհանված 61 անձ։ Նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց սահմանված կարգի համաձայն այդ անձինք դեռ գտնվում են կարանտինում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |