Իրավական15:43, 04 Փետրվար 2020
Թուրքիան փոխհատուցում կվճարի ապօրինի կալանավորված մտավորականին
Թուրքիայի Սահմանադրական դատարանը պետությանը պարտավորեցրել է 30․000 լիրա (շուրջ 5․000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել գրող և մտավորական Մեհմեթ Ալթանին՝ վերջինիս անօրինական կերպով կալանքի տակ պահելու և ՍԴ որոշմանը չենթարկվելու պատճառով։
2020թ․ հունվարի 9-ին կայացրած որոշման մեջ ՍԴ-ն հակիրճ անդրադարձել է Ալթանի գործի նախապատմությանը և ընդգծել, որ Ալթանի իրավունքների խախտման վերաբերյալ ՍԴ-ի որոշումը մեքենայորեն առաջացնում է նրան ազատ արձակելու անհրաժեշտություն և ենթակա չէ ստորադաս դատարանների կողմից հետագա քննարկման կամ մերժման։ Մինչդեռ, տեղական դատարանները չեն ենթարկվել Մեհմեթ Ալթանի կալանավորման անօրինականության և կալանքի վերացման անհրաժեշտության մասին ՍԴ որոշմանը՝ այդպիսով, փաստորեն, ևս մեկ անգամ խախտելով Ալթանի ոտնահարված իրավունքները։
Մեհմեթ Ալթանը կալանավորվել էր 2016թ․ սեպտեմբերի 22-ին՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով։ 2016թ․ նոյեմբերի 8-ին կալանքի տակ գտնվող Ալթանն անհատական կարգով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։
2017թ․ ապրիլի 12-ին Մեհմեթ Ալթանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։
Մյուս կողմից 2018թ․ հունվարի 11-ին Թուրքիայի Սահամանադրական դատարանը, քննելով Ալթանի դիմումը, որոշում էր կայացրել, որ տեղական դատարանը ոտնահարել է դիմումատուի «անձնական ազատության ու անվտանգության» իրավունքն ու «խոսքի և մամուլի ազատությունը»։ ՍԴ –ն վճռել էր, որ նախաքննության մարմինը չի կարողացել բավարար ապացույցներ գտնել՝ կալանավորման հիմնավորման համար, ոսւտի Մեհմեթ Ալթանի կալանքի տակ գտնվելը անօրինական է և վերջինս պետք է ազատ արձակվի։ Տվյալ որոշումն ուղարկվել էր Ստամբուլի դատարան, հրապարակվել ՍԴ կայքում և իրավական ուժի մեջ մտել 2018թ․ հունվարի 19-ին։
Բայց չնայած ՍԴ որոշմանը՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը մերժել էր Ահմեթ Ալթանի ազատ արձակման պահանջն և չէր ընդունել այդ մերժման դեմ ներկայացված բոլոր բողոքները։
2018թ․ փետրվարի 12-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Մեհմեթ Ալթանին դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Այս որոշումից հետո Ալթանը 2018թ․ մարտի 30-ին դարձյալ անհատական կարգով դիմել էր Սահմանադրական դատարան։ Միաժամանակ բողոքարկվել էր ցմահ ազատազրկման որոշումը։
Հավելենք, որ 2018թ․ հունիսի 27-ին վերաքննիչ դատարանը, ՍԴ վերոհիշյալ որոշման հիման վրա սահմանեց, որ Ալթանի կալանքը պետք է վերացնել, նույն օրը վերջինս ազատ արձակվեց։ 2019թ․ հուլիսի 5-ին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը չեղարկեց ստորադաս դատարանի ցմահ ազատազրկման որոշումը, իսկ 2019թ․ նոյեմբերի 12-ին ուժի մեջ մտած որոշմամբ Մեհմեթ Ալթանը վերջնականապես արդարացվեց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |