Հասարակական13:00, 04 Փետրվար 2020
Պոլսի հայոց պատրիարք. «Թուրքիայի հայ համայնքը նման է սառցաբեկորի, որը հալվում է 82 միլիոնանոց ծովում»

Թուրքական «Hürriyet» իշխանամետ թերթում հրապարակվել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ անցկացված ծավալուն հարցազրույցի 2-րդ մասը:
Հարցազրույցի 2-րդ մասի առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև.
- Ըստ Ձեզ՝ հայ համայնքի ամենակարևոր խնդիրը ո՞րն է:
-Մեր ամենամեծ խնդիրը ժողովրդագրությունն է: Մեր բնակչությունն արագ տեմպերով նվազում է: Ամեն 12 ծնունդի դիմաց 26 հոգի կորցնում ենք: Ահազանգող իրավիճակ է: Մենք 82 միլիոնանոց (Թուրքիայի բնակչության քանակը-խմբ.) ծովում գտնվող մի սառցաբեկորի նման ենք: Եվ հալվում ենք: Արտագաղթ էլ ունենք: Այս պահին Թուրքիայում ամենամեծ ոչ մուսուլման փոքրամասնությունն ենք՝ 50-60 հազար բնակչությամբ: Սակայն մեր աչքի առջև մի օրինակ ունենք՝ Ստամբուլում հունական փոքրամասնության քանակի նվազումն է, որն այսօր 2 հազարից էլ պակաս է:
- Բանկչության նվազումից բացի ի՞նչ խնդիր կա:
-Մեր 2-րդ խնդիրը պաշտոնական կանոնադրության բացակայությունն է: Հանրապետությունը մեզ ոչ մի կարգավիճակ չի տվել: Դե ֆակտո գոյություն ունենք, բայց օրենքով՝ ոչ:
- Բայց արդյո՞ք Լոզանի պայմանագիրը դա չի երաշխավորում:
-Լոզանը երաշխավորում է մեր գոյությունը: Սակայն դրա ներքին կարգավորումները Թուրքիային է վերապահել: Հայոց պատրիարքարան ձևակերպում որևէ կերպ գոյություն չունի: Այս վիճակը շատ դժվարություններ է ստեղծում, օրինակ՝ դատարան մտնել, սեփականություն ունենալ: Նույիսկ այս շենքը (նկատի ունի պատրիարքության շենքը), որում մենք գտնվում ենք, Պատրիարքարանին չի պատկանում, դիմացի եկեղեցուն է պատկանում: 38 եկեղեցի ունենք ու 42 հիմնադրամ: Մեր 38 եկեղեցիները 38 առանձին իշխանություններ են:
- Ձեր կարծիքով մեզ մոտ քրիստոնեաֆոբիա կա՞:
-100 տարի առաջ բնակչության ամեն երրորդը քրիստոնյա էր: Այժմ ամեն հազարերորդն է քրիստոնյա: Ձեր կարծիքով այստեղ քրիստոնեաֆոբիա չկա՞:
Այս դարում Մալաթիայում 3 միսիոներ սպանվեցին՝ 2 ժամ խոշտանգվելով:
Երբ իրենց ձախակողմյան բնորոշող քաղաքական գործիչներ ի հայտ եկան, ասացին թե իբրև նրանք Թուրքիան քրիսոնեականացնում են: Ստեր տարածեցին՝ ասելով երկրում 23 հազար եկեղեցի է բացվել: Վախ տարածեցին (քրիստոնեության նկատմամբ-խմբ.): Բայց այս կառավարության (Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության») գալով գործերը փոքր-ինչ հեշտացան»:
Պոլսի հայոց պատրիարքի հետ հարցազրույցի առաջին մասը՝ հետևյալ հղումով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 65 և բարձր տարիքի քաղաքացիների թիվը գերազանցել է 8.7 միլիոնը՝ կազմելով բնակչության շուրջ 10.2%-ը։

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |