Տարածաշրջան17:39, 04 Փետրվար 2020
Չավուշօղլուն դժգոհ է, որ Ռուսաստանը չի կանգնեցնում Ասադին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները սխալվում են, երբ հայտարարում են, թե չեն կարողանում ամբողջովին վերահսկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։
«Վերջին օրերին Իդլիբում լարվածություն տեղի ունեցավ։ Սիրիայի կառավարական ռեժիմի հարձակման հետևանքով 8 զոհ ունեցանք։ Ռեժիմի սառնասրտությունը և հարձակումներն աճում են։ Դա կանխելու համար Ռուսաստանի հետ ջանքեր ենք գործադրում։ Ռուսաստանի վրա դրված է կարևոր պարտականություն»,-ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Չավուշօղլուն միաժամանակ նաև զգուշացրել է, որ Թուրքիայի բանակը կշարունակի պատասխանել Սիրիայի կառավարական ուժերի գործողություններին, եթե նման դեպքեր նորից կրկնվեն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |