Հասարակական13:06, 04 Փետրվար 2020
Թուրքիայի բնակչությունը հասել է 83 միլիոնի
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2019 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2018 թվականի համեմատ աճել է 1 միլիոն 151 հազարով՝ հասնելով 83 միլիոն 154 հազար 997-ի։ Բնակչության 50.2%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.8%-ը՝ կանայք։
Ավելացել է նաև Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը։ Ավելանալով 320 հազար 146 մարդով՝ այն կազմել է 1 միլիոն 531 հազար 180։
Բնակչության աճի տեմպը Թուրքիայում կազմել է 13.9%։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայում գյուղական բնակավայրերը աստիճանաբար դատարկվում են։ Գյուղական բնակչության թիվը կրկին նվազել է։ Այն կազմում է ընդհանուր բնակչության 7.2%-ը։ 2018 թվականին այդ ցուցանիշը 7.7% էր։
Շարունակում է աճել Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի բնակչությունը։ Այն ավելացել է 451 հազար 573-ով և դարձել է 15 միլիոն 519 հազար 267։ Ստամբուլին բնակչության թվի մեծությամբ հաջորդում են Անկարան՝ 5 միլիոն 639 հազար 76 մարդ, Իզմիրը՝ 4 միլիոն 367 հազար 251 մարդ, Բուրսան՝ 3 միլիոն 56 հազար 120 մարդ և Անթալիան՝ 2 միլիոն 511 հազար 700 մարդ։
Թուրքիայի ամենափոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգը Թունջելին է (Դերսիմ)։ Ալևի դարձած կամ ծպտյալ հայերի, նաև զազաների կենտրոններից մեկը համարվող պատմական Դերսիմում ապրում է 84 հազար 843 մարդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |