Իրավական16:37, 04 Փետրվար 2020
Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզաբանելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ ծավալվող զարգացումները
Նախկինում հայ համայնքին պատկանած, սակայն հանրապետական շրջանում պետության կողմից բռնագրավված «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) անշարժ գույքի շուրջ զարգացումները շարունակվում են:
Ներկայում Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող պատմական շենքը հունվարի 28-ին մրցույթային կարգով 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության՝ չնայած այն բանի, որ «Սանասարյան հան» սեփականության հարցը Պոլսի հայոց պատրիարքարանը վիճարկում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում:
Տեղի ունեցածի կապակցությամբ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցումապնդում է հղել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:
Մեջլիսի հայ պատգամավորը հարցադիմումի մեջ նախ իր մտահոգություններն է հայտնել հայկական շենքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, մասնավորապես շեշտելով, որ շենքը մասնավոր մի կասկածելի ընկերության հյուրանոց դարձնելու նպատակով վարձակալության է տրվել այն պայմաններում, որ շենքի սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում: Ապա հիշեցրել, որ հասարակության մեջ հիմնավոր մտահոգություններ կան առ այն, որ պատմական շենքի համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այն վերանորոգումը, որը պետք է արվի «Սանասարյան հան»-ը հյուրանոց դարձնելու համար:
Փայլանը հետաքրքրվել է, թուրք նախարարից, թե արդյոք նրա ղեկավարած գերատեսչությունը հաստատելու է շենքի վարձակայությունը՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող իրավական գործընթացը:
Փայլանը Էրսոյին հարցեր է ուղղել նաև վարձակալության մրցույթը մամուլի համար փակ անցկացնելու պատճառների, մրցույթում հաղթող ճանաչված ընկերության առաջարկած պայմանների, ինչպես նաև այն մասին, թե ինչ իրավական հարաբերություններ կարող են ունենալ պատրիարքարանը և վարձակալության մրցույթը շահած կազմակերպությունը այն դեպքում, եթե դատարանը պատրիարքարանին հետ վերադարձնի «Սանասարյան հան»-ի նկատմամբ սեփականության իրավունքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |